PORTFOLIO.AM :: ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Մաքրման ծառայություններ
Մաքրման ծառայություններ

«Պորտֆոլիո Էնթերփրայզ» ՍՊ ընկերությունը առաջարկում է բնակարանների, առանձնատների, գրասենյակային տարածքների, ինչպես նաև` առանձին պատուհանների, հատակների, գորգերի մաքրման ծառայություններ: Դուք կարող եք պատվիրել մեկանգամյա մաքրում կամ կարող եք կնքել երկարաժամկետ պայմանագիր մեզ հետ: Մեր թեկնածուները կրում են հատուկ համազգեստ մեր տարբերանշանով և ունեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ժամանակակից արևմտյան արտադրության նյութեր` իրենց աշխատանքը գերազանց կատարելու համար:

Մեր մենեջերը կայցելի Ձեզ` աշխատանքի բնույթն ավելի լավ ընկալելու և մանրամասներին ծանոթանալու համար:

Պայմանագրերը կարող են ստորգարվել թե կարճաժամկետ և թե երկարաժամկետ հիմունքներով:

Մենք երաշխավորում ենք`
- բարձրակարգ և փորձառու մաքրման օպերատորներ,
- կայուն աշխատանքային գրաֆիկ,
- անհրաժեշտ սարքավորումների և նյութերի տրամադրում,
- Ճկուն զեղչային համակարգ,
- աշխատանքի ժամանակին հանձնում:

Մենք առաջարկում ենք`

- հիմնական մաքրման աշխատանքներ,
- հիմնական մաքրման աշխատանքներ վերանորոգումից հետո,
- բնակարանների մաքրման աշխատանքներ,
- առանձնատների մաքրման աշխատանքներ,
- գրասենյակային տարածքների մաքրման աշխատանքներ,
- պատուհանների, ցուցափեղկերի մաքրման աշխատանքներ,
- ամենօրյա մաքրման աշխտանքներ,
- սեզոնային մաքրման աշխատաքներ,
- Ըստ գրաֆիկի մաքրման աշխատանքներ / շաբաթական 1 անգամ, ամսեկան 2 անգամ և այլն/:

Մաքրման աշխատանքների համար հիմնական պարտականություններ են`

- Փոշիների մաքրում /դռներ, պատուհաններ, կահույք, այլ տիպի իրեր/,
- Հատակների, գորգերի, աստիճանների մաքրում,
- Սանհանգույցների և լողասենյակների մաքրում,
- Ննջարանների, հյուրասենյակների, խոհանացի ընդհանուր մաքրում,
- Աղբամանների դատարկում,
- և այլն:





* Խորհրդակցությունը մեր մենեջերի հետ և մաքրման վայր այցելությունն ու գնահատումն ԱՆՎՃԱՐ Է

Մշտական հաճախոդների համար հատուկ զեղչեր` սկսած 5 %-ից:

Ծանոթացեք մեր մաքրող նյութերին

Դուք նաև կարող եք այցելել նաև մեր հատուկ կայքը`www.bestarmeniaservices.com
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ

Ազնավուրը՝ Արցախում

Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որին երգիչն արժանացել է հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակների համար։ Աշխարհահռչակ շանսոնիեն մասնակցել է իր անունով կոչված մշակույթի կենտրոնի բացման արարողությանը, այցելել է Գանձասար: Շարլ Ազնավուրը նշել է, որ միշտ ցանկացել է լինել Ղարաբաղում եւ հույս է հայտնել, որ սա իր վերջին այցը չի լինի։ Ազնավուրի հետ ԼՂՀ էր մեկնել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

կարդացեք շարունակությունը
Որոնում
Երեւան
Rambler's Top100
Free Search Engine Submission









Copyright © 2008 Portfolio LLC. Site developed by Prime Technology.